Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե միջպետական ավտոճանապարհի հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմոբիլների երթևեկությունը տեղեկատվության համաձայն՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի միջպետական ավտոճանապարհի 66-106 կմ. (Բիսո-Շատիլի) հատվածում եւս արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։