Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը

Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը

Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների ֆոնին վերացրել են բարքերի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով «France Press» գործակալությունը: «Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին հայտարարել է, որ բարքերի ոստիկանությունը վերացվել է իրավասու մարմինների կողմից»,-իր հերթին նշել է ISNA գործակալությունը: Գլխավոր դատախազի խոսքով՝ նշված ոստիկանությունը ոչ մի ընդհանուր բան չի ունեցել դատական համակարգի հետ: Դեկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Իրանի խորհրդարանում հասարակական մշակույթի հարցերով խորհուրդ կձևավորի, որի պարտականությունների մեջ կմտնի հիջաբ կրելու վերանայման հարցի մշակումը: Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ բողոքի ցույցերի ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ: Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

Armenia Today