Հայկական արտադրանքը՝ Թբիլիսիի ամանորյա տոնավաճառի առաջատարներից

Հայկական արտադրանքը՝ Թբիլիսիի ամանորյա տոնավաճառի առաջատարներից

Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում ներկայացրեց ցուցադրված մշակության նմուշները։

«Այսօրը առանձնահատուկ է, քանի որ ներկայացված է նաև հայկական տաղավարը, հայկական անուշեղենի և խմիչքի կողքին ցուցադրվում է հայկական մշակույթը, Կենաց ծառը, որը հայերը պատրաստել են դեռ մինչ  քրիստոնեությունը, ամանորին։ Ամեն մի դետալ, խաղալիք ու տիկնիկ իր խորհուրդն ունի, եթե ուշադիր նայենք կենաց ծառին, այնտեղ հիմնականում ընտանիքի խորհուրդն է», — նշում է Հովհաննիսյանը։

Տիկնիկագործի խոսքով՝ հայ ազգի համար ամենակարևոր արժեքը ընտանիքն է, և կնոջ և տղամարդու համադրությունը տիկնիկների տեսքով ենք տեսնում, որը ասոցացվել է ամանորի հետ՝ նոր կյանք, նոր սկիզբ․

«Ի՞նչ հայկականություն առանց Թումանյանի։ Թումանյանը մեր մեծ հեքիաթասածներից է, ով ներկայացնում է հայ ժողովրդի և ՛ թուլությունները, և ՛ առավելությունները իր հեքիաթներում։ Այսօր բերմադել ենք նաև «Բարեկենդան» հեքիաթը, որը խորհրդանշում է մեր ազգային դիմագիծը։ Ներկայացրել ենք Սերգո Փարաջանովին, Թիֆլիսում ենք գտնվում և ինչ Թիֆլիս՝ առանց Սերգո փարաջանովի։ Ես նաև վրացական մշակույթի կրողն եմ, ըստ այդմ, ներկայացրել ենք նաև վրացական խումբը Թբիլիսիում»։

Ֆրանսիայից ժամանած Յունա Ֆրունեմը իր հետ Վրաստան է բերել ֆրանսիական մշակույթը ներկայացնող նմուշներ։

«Շատ ուրախ եմ մասնակցել այս միջոցառմանը, այստեղ դուք կարող եք տեսնել լավագույն ֆրանսիական ապրանքները, երևի կառանձնացնեմ գինու տեսականին, որը այս տարի բավական հարուստ ու բազմազան է։ Լավագույն ու ամենայուրահատուկ ապրանքը շատ հին սպիտակ գինին էր, որը վաճառվեց քիչ առաջ։ Ուրախ եմ, որ Վրաստանում հնարավորություն կա ցույց տալ սեփական մշակույթը և ծանոթանալ այլ ազգի մշակույթներին», — նշում է Ֆրունեմը։

Տոնավաճառի ուկրաինական տաղավարի վաճառքից ստացված հասույթը պետք է ուղարկվի Ուկրաինա․ դրանք ձեռագործ իրեր և քաղցրավենիք էին։

«Ես ներկայացնում եմ ուկրաինական մշակույթը և միաժամանակ օգնում մեր երկրին։ Այստեղ եկել եմ 3-4 ամիս առաջ, կարծում եմ սա լավ նախաձեռնություն է, քանի որ ստացված հասույթը որպես բարեգործություն կուղարկվի Ուկրաինա՝ մեր բանակին։ Բոլոր ներկայացված իրերը արտացոլում են մեր մշակույթը և ավանդական գույների մեջ են», — նշեց  Եկատերինա Կրեմսկայան «Ալիք մեդիայի» հետ զրույցում։

Aliq.ge