Իրանի նախագահը չի բացառել երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացումը

Իրանի նախագահը չի բացառել երկրի սահմանադրության մեջ փոփոխությունների իրականացումը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Իսլամական Հանրապետության սահմանադրության որոշ հոդվածների փոփոխության հնարավորությունը, հայտնում է Al Hadas հեռուստաալիքը։ Սահմանադրությունն ընդունվել է 1979թ.:

«Իրանի սահմանադրությունն այնպես է մշակված, որ փակուղու դեպքում ելք է նախատեսում։ Ուստի դրա դրույթների իրականացման համար կարող են կիրառվել ճկուն մեթոդներ»,- ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ իրանցի 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո տարածված բողոքի ալիքի ֆոնին Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը։

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերին հայտարարել է, որ իրավասու մարմինները վերացրել են բարքերի ոստիկանությունը։

Մոնթազերիի խոսքով՝ այն «դատական համակարգի հետ կապ չուներ»։

Իրանում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի կեսերին։ Դրանց պատճառը բարքերի ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո Մահսա Ամինիի մահն էր։ Իրանցի կանայք սկսեցին զանգվածաբար հրապարակել տեսանյութեր սոցիալական ցանցերում, որտեղ նրանք կտրում էին իրենց մազերը և այրում հիջաբը։ Ցուցարարները հարձակվել էին ոստիկանների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և անվտանգության այլ ուժերի, ինչպես նաև հոգևորականների վրա։

Tert.am