ԵՄ-ը գոհ է Ասոցացման համաձայնագրով Վրաստանի ստանձնած պարտավորությունների իրագործման ընթացքից. զեկույց

ԵՄ-ը գոհ է Ասոցացման համաձայնագրով Վրաստանի ստանձնած պարտավորությունների իրագործման ընթացքից. զեկույց

Վրաստանի ԱԳՆ-ը ողջունել է ԵՄ-ի զեկույցը, որն առնչվել է Ասոցացման համաձայնագրով Վրաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Այդ մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարությունում։ Երեքշաբթի հրապարակված ժամկետն ընդգրկում է 2015 թվականի հունվարից մինչև 2016 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածը։

Փաստաթղթի համաձայն՝ եվրոպական կառույցները դրական են գնահատում ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը։

Ընդգծվում է, որ Վրաստանի մասին ԵՄ-ի պատրաստած զեկույցն առաջին անգամ թողարկվել է «Ասոցացման կատարման մասին զեկույց» անվանմամբ, ինչը վկայում է որակական նոր մակարդակի անցում կատարելու մասին։

Փաստաթղթում ԵՄ-ն ընդգծում է, որ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանը զգալիորեն զարգացրել է ժողովրդավարությունը երկրում, ամրապնդել է օրենքի գերակայությունն ու դատարանների անկախությունը, ուժեղացրել է մարդու իրավունքների պաշտպանությունը, ապահովել է ԶԼՄ-ների ազատությունը։

Բացի այդ, դրական են գնահատվել վրացական իշխանությունների ջանքերը՝ ուղղված գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, էներգետիկայի ու տրանսպորտի զարգացմանը։

Նյութի աղբյուրը` www.1in.am



Opinion, pooling and voting