Ամանորը նշելու սովորույթը գալիս է հին արևելքի մշակութային կենտրոն համարվող հին Եգիպտոսից և կապված էր Նեղոս գետի վարարման հետ: Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը և երկրագործական աշխատանքների սկիզբը, որն ազդարարվում էր Սիրիուս աստղի երևալով: Հայերիս մոտ կոչվում էր նաև Ծաղկեմուտ, քանի որ ազդարարվում էր գարնան գալուստը և նշվում էր Մարտի 21-ին: Հիմա այն աստիճան է փոփոխվել Ամանորի նշանակությունը որ իրականում ավելի շատ ոչ թե տոնական տրամադրություն է պարգևում մեզ, այլ դարձել է անտեղի, աննպատակ և չպատճառաբանված ծախսերի համագումար:
Քաղաքակիրթ երկրներում նախատոնական շրջանում դիտվում են սպառողական ապրանքների գնանկում, իսկ մեր մոտ դիտվող գնաճն այն աստիճան է, որ շատ ընտանիքներ հասարակության սովորույթներին «զոհ» գնալով մտնում են վարկերի բարձր տոկոսների տակ, որպեսզի նշեն ամանորը:
Ի՞նչ նվերներ ենք տանում մենք եւ ի՞նչ նվերներ ենք ստանում ամանորին
Նինոծմինդայի գյուղերի մի մասը Նոր Տարվան տանում են կոնֆետների հավաքածու «բոմբոներկա» և օղի, իսկ մի մասը ընդհանրապես հանել է նվերներ տանելու ավանդույթը պատճառաբանելով, որ այդ տոնին հյուրեր ընդունում են հարգելով միմյանց, այլ ո՛չ թե նվերներով, որոնք փոխվում են և մեկ այլ տեսքով վերադառնում իրենց։ Այդ օրը հյուրընկալվում են միմյանց շնորհավորելու, ո՛չ թե ծախսի տակ ընկնելու։ Իսկ Ախալքալաքի որոշ գյուղերում տալիս են գումար, ինչը ևս մարդկային հորինված ավանդույթների շարքից է։
Իրականում զրուցելով տարբեր մարդկանց հետ, հասկացանք, որ ամանորյա նվերների շարքը շատ մեծ անհանգստություն է պատճառում, այդ օրերին խանութներում անասելի հերթեր են գոյանում կոնֆետների և օղիների բաժնում։
Ինչի հետ, այդքան էլ համամիտ չենք, իրականում ավելի շատ ընդունելի է Ամանորյա այցերը մտերիմներին և առանց նվերների։
Ի՞նչ նվերներ են տալիս տարբեր երկրներում
Տարբեր երկրներում Նվերների ցանկը տարբեր է։ Մի քանիսը ստորեւ՝.
Դիմավորեք նոր տարին ձեր հարազատների հետ և թեկուզ առանց նվերներ այցելեք նրանց, քանի որ ամենամեծ նվերը մարդկային հասարակ շփումն ու կարեկցանքն է:
Նյութը պատրաստել է NOR ռադիոկայանի կամավոր Էթերի Համբարյանը