Կոտայքի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի

Կոտայքի  գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում  վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 29-ին Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 12։30-ին նշված պոլիկլինիկայից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։