Վրաստանի քաղաքացիների հանցավոր բախում Նյու Յորքում. կա զոհ

Վրաստանի քաղաքացիների հանցավոր բախում Նյու Յորքում. կա զոհ

Նյու Յորքում վրացիների միջև հանցավոր բախումն ավարտվել է զոհով, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ բանկից դուրս եկած երկու տղամարդու՝ Վրաստանի քաղաքացիներ, հետևել են երեք տղամարդ, ովքեր նույնպես Վրաստանի քաղաքացիներ են։ Հարձակվողները փորձել են նրանցից գումար խլել։ Արդյունքում սկսվել է կրակոց:

Միջադեպի հետևանքով 45-ամյա տղամարդ է մահացել։ Նա որովայնի շրջանում երկու հրազենային վնասվածք է ստացել։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։