Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը,- այս մասին հայտարարում է ՀՀ փոխոստիկանապետը:
«Իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից»,- հայտնել է Արա Ֆիդանյանը:
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանում կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը: Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է խորհրդարանում, որը ներկայացրել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նախագիծը նախատեսվում է նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը: