Մեծ Արագյալ գյուղում այրվել է բնակիչ Սեյրան Ծառուկյանի 7-8 տոննա խոտի դեզը:
Հրդեհն առաջացել է նոյեմբերի 30-ին ժամը 18:00-ի սահմաններում: Հրշեջ ծառայությունը ճիշտ ժամանակին գտնվել է հրդեհի վայրում և հանգցրել կրակը, բարեբախտաբար հաջողվել է փրկել խոտի դեզի մի մասը:
Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են:
Գարուշ Արզումանյան