Նինոծմինդան պատրաստվում է Ամանորին. 2022 թվականի նոյեմբերի 28-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը հայտարարել է քաղաքը Ամանորին զարդարելու մրցույթ։ Դրա համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 14 000 լարի։ Աշխատանքները կսկսվեն մրցութային պայմանագրի ստորագրումից հետո։
Այս տարի քաղաքի գլխավոր տոնածառը կզարդարի Տերյան փողոցը։ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանի խոսքով, որոշվել է տոնածառը տեղադրել երկու զբոսայգիների միջև (Հայոս Քարթլոս և Մշակույթի կենտրոնի բակ), որպեսզի չփչանան տնկիներն ու ենթակառուցվածքները։ Կզարդարվի նաև կենտրոնական փողոցը ։
Հարդարման համար կօգտագործվեն ինչպես հին, այնպես էլ նոր նյութեր։ Կգնվեն գունավոր պրոյեկտորներ, տարբեր ձևերի լուսադիոդներ, տոնածառի ծաղկեպսակներ և այլն, Ազատության փողոցի ծառերը ևս զարդարված կլինեն։
Ինչպես 2021 թվականին, Ամանորի նախաշեմին կանցկացվի տոնական տոնավաճառ, որտեղ ձեռներեցները կկարողանան ներկայացնել և վաճառել տեղական արտադրանքը (խմիչք, սնունդ, ձեռագործ աշխատանքներ և այլն):
NOR ռադիոն ձեզ ավելին կպատմի տոնավաճառի, Թբիլիսիից ժամանած հյուրերի և գալիք ամանորյա միջոցառումների մասին հետագա նյութերում: