Ի՞նչպես ճիշտ վարվել խնդիրների հետ. առակ

Ի՞նչպես ճիշտ վարվել խնդիրների հետ. առակ

Եթե չհանձնվեք, կարող եք դուրս գալ յուրաքանչյուր, նույնիսկ ամենախորը ջրհորից։

Ըստ առակի՝ հողագործի էշն ընկնում է ջրհորը։ Մինչ տղամարդը մտածում էր, թե ինչ անել, կենդանին ժամերով սգավոր ձայներ էր արձակում։ Ի վերջո, ֆերմերը որոշում կայացրեց: Նա համարեց, որ էշը արդեն ծերացել է, ֆերման դրա կարիքը չունի, իսկ ջրհորը վաղուց չորացել է, և հրավիրեց հարեւաններին լուծելու միանգամից երկու բան՝ լցնել ջրհորը և միաժամանակ թաղել էշին։

Բոլորը վերցրին իրենց բահերը։ Էշը անմիջապես հասկացավ, թե ինչ է կատարվում, և սկսեց բարձր ձայներ արձակել, հետո ի զարմանս բոլորի նա լռեց։Որոշ ժամանակ անց ֆերմերը որոշեց տեսնել, թե ինչ է կատարվում ներքեւում։

Նրանք ապշած էին: Մեջքի վրա լցված հողի յուրաքանչյուր կույտի հետ էշը անհավանական մի բան էր անում, նա թափ էր տալիս իր մեջքից հողը և կանգնում հողի վրա:Մինչ ֆերմերի հարևանները շարունակում էին հող նետել ջրհորի մեջ, ամեն անգամ կենդանին ցնցվում էր և կանգնում լցված հողի գագաթին: Շատ շուտով բոլորը զարմացան, որովհետև տեսան, թե ինչպես է էշը բարձրանում, ցատկում ջրհորի եզրից և խելագարի պես փախչում։

Կյանքում դուք կհանդիպեք շատ կեղտի, և ամեն անգամ ճակատագիրը ձեզ ավելի ու ավելի նոր չափաբաժիններ կուղարկի: Ամեն անգամ, երբ հողի կույտը ընկնում է, թափահարեք ինքներդ ձեզ և բարձրացեք: Ծագող խնդիրներից յուրաքանչյուրը վեր բարձրանալու հնարավորություն է։ Եթե ​​կանգ չառնեք և չհանձնվեք, ապա կարող եք դուրս գալ ցանկացած, նույնիսկ ամենախորը ջրհորից։

Մի մոռացեք, որ ամեն խնդիր քար է, որը նետում է ձեզ վրա, բայց ոտք դնելով այս խոչընդոտների վրա՝ դուք հարթում եք ձեր ճանապարհը: