Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի բնակիչները դժգոհում են, որ գյուղի կենտրոնական փողոցում չկա տեղադրված արագության արհեստական արգելակներ:
Բնակիչների խոսքով՝ նախկինում արհեստական անհարթությունները սարքված էր ասֆալտի շերտով որը հիմա քանդվել է: Երեխաները դպրոց են հաճախում, մարդիկ չեն կարողանում նույնիսկ անցնել փողոցը, որորվհետեւ ավտոմեքենաները արագ են երթեւեկում եւ դա շատ վտանգավոր է, վթարներն անխուսափելի են:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Այս թեմայի վերաբերյալ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն:
Հարցին, արդյո՞ք նախատեսվում է արհեստական արգելակներ տեղադրել վերոնշյալ ճանապարհահատվածում՝ ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանեցին, որ նախատեսված չէ արգելակների տեղադրում, սակայն այդ գյուղերում ապրող բնակիչներն են հիմնականում երթեւեկում այդ ճանապարհով պետք է զգույշ եւ հանգիստ վարել մեքենան: Չնայած, որ ճանապարհի սկզբից տեղադրված է զգուշացնող նշանը, որը ցույց է տալիս արագության սահմանափակումը: Ինչպես նաեւ վարորդը պետք է իմանա, որ բնակեցված վայր է եւ արագ երթեւեկել չի կարելի: Մենք չենք կարող ամեն բողոքողի տան մոտ արգելակներ տեղադրել, դա անհանր է: