Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի երկու քաղաքացու՝ պետական գույքի հետ կապված խարդախության փաստով։
Քննության տվյալներով՝ ամբաստանյալները խաբել են գյուղացուն՝ վարձակալության հանձնելով հողատարածքներ Բորժոմիի և Ախալքալաքի շրջաններում, որոնք իրականում պատկանել են ոչ թե իրենց, այլ պետությանը։
Խաբված ֆերմերը հասցրել է վճարել պահանջված գումարի մի մասը՝ 25 հազարից 11200 լարի։
Ամբաստանյալները մեղադրվում են հանցավոր ճանապարհով խոշոր չափի գումար հափշտակելու փորձի մեջ՝ հանցավոր համաձայնությամբ։ Նրանց սպառնում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։
Դատախազությունը դիմել է դատարան՝ ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։