Ավելի քան 20 օր է, ինչ դադարեցված է Նինոծմինդայի մունիցիպալիտետի նորածինների համար նախատեսված միանվագ նպաստների հատկացման գործընթացը:
Պատճառն այն է, որ բյուջեում նորածին երեխաներին տրվող նպաստների համար նախատեսված միջոցները սպառվել են: Այս տարվա բյուջեով նախատեսված էր հատկացնել 20 հազար լարի գումար, որը արդեն տրվել է 303 նորածին երեխաների:
Գամգեոբայի սոցիալական ծառայության ղեկավար Արա Գեղեցիկ Սանոսյանը մեզ հետ զրույցում նշեց.
“Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի 2016թ. բոլոր պարտքերը վճարվեն բյուջեի հնարավորություններին համապատասխան: Այս պահի դրությամբ մենք ունենք 37 դիմում, որոնց տերերին գումարները դեռևս հատկացված չեն”:
Արա Գեղեցիկ Սանոսյանը հույս հայտնեց, որ գամգեոբայի սոցիալական ծառայության և գամգեբելիի ջանքերով հնարավոր կլինի մինչև տարեվերջ մուծել այդ գումարները:
Մանրամասների մասին մենք տեղեկացանք գամգեոբայի սոցիալական ծառայության ղեկավար Արա Գեղեցիկ Սանոսյանից.
Բորիս Ղարսլյան