Մարոկկոն պատմություն է կերտում ԱԱ-ում․ Պորտուգալիան լքում է մրցաշարը

Մարոկկոն պատմություն է կերտում ԱԱ-ում․ Պորտուգալիան լքում է մրցաշարը

Դեկտեմբերի 10-ին Ալ-Թումամա քաղաքում անցկացվեց ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի հանդիպումը Մարոկկոյի և Պորտուգալիայի հավաքականների միջև։ 

Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանին, բայց 51-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ: 

Սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում ո՛չ Ռոնալդուին, ո՛չ էլ Սանտուշի մյուս սաներին չհաջողվեց փրկել Պորտուգալիայի հավաքականին պարտությունից։

Մարոկկոն պատմության մեջ առաջին աֆրիկյան հավաքականն է (նաև Արաբական աշխարհի առաջին ներկայացուցիչը), որը դուրս է գալիս ԱԱ-ի կիսաեզրափակիչ։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Մարոկկո – Պորտուգալիա՝ 1:0

Յուսեֆ Էն-Նեսիրի, 42

Tert.am