Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։
Ամերիկայի գավաթակիր Արգենտինան կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան՝ Մարոկկոյի հետ:
Հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 13-14-ին։
ԱԱ-2022, կիսաեզրափակիչ
Դեկտեմբերի 13
Արգենտինա – Խորվաթիա՝ 23:00 (Թբիլիսիի ժամանակ)
Դեկտեմբերի 14
Ֆրանսիա – Մարոկկո՝ 23:00
Ֆրանսիայի հավաքականը 21-րդ դարում առաջին թիմն է, որը գործող չեմպիոնի կարգավիճակում աշխարհի հաջորդ առաջնությունում հասնում է կիսաեզրափակիչ։ Մարոկկոն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած առաջին աֆրիկյան հավաքականն է։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022 եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում: Երրորդ տեղի համար հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 17-ին։