ԱԱ-2022․ Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը

ԱԱ-2022․ Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը

Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը։

Ամերիկայի գավաթակիր Արգենտինան կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան՝ Մարոկկոյի հետ:

Հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 13-14-ին։

ԱԱ-2022, կիսաեզրափակիչ

Դեկտեմբերի 13

Արգենտինա – Խորվաթիա՝ 23:00 (Թբիլիսիի ժամանակ)

Դեկտեմբերի 14

Ֆրանսիա – Մարոկկո՝ 23:00

Ֆրանսիայի հավաքականը 21-րդ դարում առաջին թիմն է, որը գործող չեմպիոնի կարգավիճակում աշխարհի հաջորդ առաջնությունում հասնում է կիսաեզրափակիչ։ Մարոկկոն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած առաջին աֆրիկյան հավաքականն է։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022 եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում: Երրորդ տեղի համար հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 17-ին։