Ինչպես 19-ամյա աղջկա հոբբին վերածվեց քաղցրավենիքի բիզնեսի

Ինչպես 19-ամյա աղջկա հոբբին վերածվեց քաղցրավենիքի բիզնեսի

Սամցխե-Ջավախքում՝ Նինոծմինդա քաղաքում, 19-ամյա աղջիկը մոր հետ աշխատում է խոհանոցում՝ պատրաստելով յուրաքանչյուր հաջորդ պատվերը իր սպառողների համար։ Այսօր կպատմենք, թե ինչպես է աղջկա հոբբին` տարբեր տեսակի խմորեղեն պատրաստելը, վերածվել բիզնեսի։

Նելլի Զալալյանն ապրում և աշխատում է Նինոծմինդա քաղաքում։ Նա թողել է դպրոցը 2019 թվականին 9-րդ դասարանից և սկսել է հաճախել մատնահարդարման և դիմահարդարման դասընթացների։ Մինչեւ 2022 թվականը նա զբաղվել է բացառապես այս գործով։

2022 թվականին Նելլին սկսեց հետաքրքրվել հրուշակեղենի արդյունաբերությամբ։ «Դրանից հետո ես սովորեցի և սկսեցի իմ սեփական բիզնեսը։ Ինձ միշտ հետաքրքրել է այս ոլորտը։ Սիրում էի թխել ամեն տեսակ աղանդեր ու ամենակարեւորը՝ դա ինձ հաջողվեց»-ասում է Նելլին:

Արդեն 3 ամիս է, ինչ աղջիկը սկսել է իր բիզնեսը։ Սկզբում արտադրանքի ներդրումը դժվար էր, բայց երբ նրան սկսեցին ճանաչել , պատվերների թիվը կտրուկ աճեց: Պատվերներ են եղել ինչպես տեղի բնակչությունից, այնպես էլ Վրաստանի այլ շրջաններից և Հայաստանում բնակվողներից։

Նելլիի խոսքով՝ հրուշակագործությունն այն է, ինչ նա միշտ ցանկանում է անել. «Ես քոլեջ կամ համալսարան չեմ գնացել: Ես գտա իմ աշխատանքը, ուստի չեմ էլ մտածում ընդունվելու մասին։ Եթե ​​մարդ գիտելիք ունի, և իր սիրած գործով զբաղվելով կարող է գումար աշխատել, ապա նա այլևս կարիք չունի սովորել համալսարանում»-ասում է նա :

Նելլիի տնային քաղցրավենիքի փոքրիկ րտադրամասը միշտ զբաղված է : Նրա համար դժվար է ամեն ինչից հասցնել, ուստի այս հարցում նրան օգնում է մայրը։ Նրանք միասին պատրաստում են տորթեր տարբեր տոների համար, և այլ թխվածքներ։

Աղջկա երազանքը մեծ հրուշակեղեի արտադրամաս բացելն է։ «Ես ուզում եմ ավելի ու ավելի զարգացնել իմ բիզնեսը։ Միգուցե փոքր քայլերով, բայց աստիճանաբար հաջողության կարելի է հասնել»-ասում է նա: Նրա նպատակն է աշխատել իր համար և հնարավորություններ ստեղծել տարածաշրջանում ուրիշների համար: