Վերջին շրջանում ալյուրի, շաքարավազի եւ մնացած մթերքների գների մեջ անըհնդատ փոփոխություն է նկատվում:
Պարզելու համար հացի, ձեթի, ալյուրի և շաքարավազի գները ինչպես են փոխվել, NOR ֊ի լրագրողը այցելել է Նինոծմինդա քաղաքի խանութներ, առեւտրի կետեր ինչպես նաև հացի փռեր:
Ինչպես իմացանք հացի փռերից, հացի գները նույնն են մնացել ոչինչ չի փոխվել, այն արժե 1 լարի:
Առաջին դասի ալյուրի մեկ պարկի գինը տատանվում է 70 -ից 80 լարի, մինչ այդ արժեր 78 – 80 լարի: Բարձր կարգի ալյուրի գինը կազմում է 110 լարի:
Ինչպես տեղեկացանք, շաքարավազի մեկ պարկը արժե 130 լարի։ Իսկ 1 կգ շաքարավազն արժե 2,60 լարի։ Նշենք, որ մի քանի ամիս առաջ շաքարավազի 1 պարկը արժեր 158 -160 լարի, իսկ 1 կգ -ը վաճառվում է 3,20 լարիով:
Արեւածաղկի 5 լիտր տարողությամբ ձեթի գինը տատանվում է 25,50 -ից մինչեւ 35,50 լարի: 2021 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով ձեթի գինը Նինոծմինդայում կազմում էր 26-28 լարի:
Կարդացեք նաեւ՝