Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում

Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ Սամցխե-Ջավախեթիում մինչև շաբաթվա վերջ սպասվում է փոփոխական, բայց հիմնականում առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի օրվա վերջից մինչև դեկտեմբերի 13-ը մարզի քաղաքապետարաններում կանխատեսում են ձյուն և թանձր մառախուղ՝ տեղումների տեսքով։

Դեկտեմբերի 14-16-ը մարզում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում միջին օրական ջերմաստիճանը կլինի +8 +10 աստիճան, իսկ գիշերը 0-1 աստիճան տաքություն։

Նույն ժամանակահատվածում Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում ցերեկը սպասվում է +1 +6, գիշերը՝ -3 -1 աստիճան տաքություն։

Դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 18-ը տարածաշրջանում կանխատեսում են հիմնականում առանց տեղումների եղանակ, մասնավորապես՝ Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում օդի ջերմաստիճանը ցերեկը կտաքանա +8 +10, իսկ գիշերը՝ -1 -3 աստիճան։

Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում ցերեկային միջին ջերմաստիճանը կլինի +2 +6 աստիճան, իսկ գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -6-8 աստիճան։ sknews.ge