Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 50 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 50 չվերթ

Մոսկվայի երեք օդանավակայանում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, կիրակի առավոտյան ձյան պատճառով հետաձգվել է 51 չվերթ, իսկ վեցը՝ չեղարկվել, հայտնի է դառնում Yandex-ի ժամանակացույցի տվյալներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կիրակի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08.28-ի դրությամբ, Վնուկովոյում հետաձգվել է հինգ չվերթ, չորսը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 35 չվերթ է հետաձգվել: Շերեմետևոյում 11 չվերթ հետաձգվել է, երկուսը չեղարկվել»,
-ասվում է հաղորդագրությունում: tv9news.ge