Պարտադիր զինվորական ծառայությունը՝ միայն ՊՆ-ում

Պարտադիր զինվորական ծառայությունը՝ միայն ՊՆ-ում

Վրաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն միայն պաշտպանության նախարարությունում:

«Այս գործառույթն ամբողջությամբ կանցնի պաշտպանության նախարարությանը։ Մինչ այժմ, ինչպես գիտեք, այն ցրված էր տարբեր գերատեսչություններում և արդյունավետ չէր։ Ըստ այդմ՝ մենք որոշում ենք կայացրել փոխել այս կարգը․․․»,- նշել է Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով, ծրագիրը կլինի 6-ամսյա, 8-ամսյա և 11-ամսյա: Ըստ նրա՝ այն միայն տեսական պատրաստություն չի լինի, այլ կլինի ինտենսիվ մարտական, զինվորական պատրաստություն: