«Վրաց-ամերիկյան հարաբերությունները ամուր կլինեն նաեւ Թրամփի օրոք»․Մարգվելաշվիլի

«Վրաց-ամերիկյան հարաբերությունները ամուր կլինեն նաեւ Թրամփի օրոք»․Մարգվելաշվիլի

«Վրաստանն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Թրամփի նախագահության տարիներին կշարունակեն մնալ ամուր՝ չնայած Ռուսաստանին հետ հարաբերությունների բարելավման մասին ԱՄՆ նորընտիր նախագահի կոչերին»,- Reuters բրիտանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Գործակալությունը գրում է, որ նախկին խորհրդային երկրի ղեկավարը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության տարիներին վրաց-ամերիկյան հարաբերություններին լավատեսորեն է տրամադրված:

«Մեր կապերն ու հարաբերությունները նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև կոնգրեսում մեր գործընկերների, Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցության անդամների հետ կպահպանվի, քանի որ մենք խոսում ենք հետաքրքրությունների և նպատակների մասին, որոնց շուրջ աշխատում ենք վերջին 25 տարիների ընթացքում»,- նշել է Վրաստանի նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ Վրաստանը երբեք իր դաշնակիցների հարցում չի անհանգստացել․ «Մենք ունենք հետաքրքրությունների օրակարգ և չենք կարծում, որ այն կխափանվի»,-ասել է Մարգվելաշվիլին՝ հարցազրույցում խոսելով անգլերեն լեզվով։

www.aliq.ge



Opinion, pooling and voting