Ծառայողական պարտականությունները կատարելիս անձի մահվան դեպքում՝ կտրվի 30 000 լարի

Ծառայողական պարտականությունները կատարելիս անձի մահվան դեպքում՝ կտրվի 30 000 լարի

Պաշտպանական նոր օրենսգրքում գրվելու է, որ զինվորականների համար բնակարանների կառուցումը լինելու է պետության պարտավորությունը, վիրավորվելու դեպքում օգնությունը 7000 լարիի փոխարեն կկազմի 20000 լարի, իսկ պարտականությունների կատարման ժամանակ մահվան դեպքում միանվագ օգնությունը կկազմի 30 հազար լարի,- այս մասին Կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ անգամ Բիձինա Իվանիշվիլիի վարչապետության օրոք տարածքային ամբողջականության, ազատության և անկախության համար մահվան դեպքում փոխհատուցումը սահմանվել է 100 հազար լարի, և դա ցույց է տալիս կառավարության վերաբերմունքը զինվորականների և ոստիկանների նկատմամբ։

«Այս օրենսգրքում ներառվել են զինծառայողների սոցիալական երաշխիքները։ Ավելի վաղ ասել եմ, որ բնակարանների կառուցումը չպետք է լինի միանվագ, ինչպես ոստիկանության համար միանվագ չի լինի, մենք էլ ենք ուզում կարգավորել։ Օրենսգրքում գրված կլինի, որ բնակարանների կառուցումը լինելու է պետության պարտավորությունը։ Դա ինչ-որ լավ նախարարի բարի կամքը չի լինի, դա պետք է լինի պետության պարտավորությունը, և երեք տարին մեկ մեր զինվորականների համար բնակարաններ կկառուցվեն։ Մենք նույնն ենք ուզում անել ոստիկանության համար։ Սա պետք է լինի մեր պարտավորությունը: Բազմաթիվ այլ արտոնություններ են նախատեսված զինվորականների համար։ Օրինակ՝ Աստված օրհնի բոլորին, իսկ վիրավորվելու ու խեղելու դեպքում փոխհատուցումը, օգնությունը, եթե եղել է 7000 լարի, կլինի 20000 լարի։ Պարտականությունները կատարելիս մահանալու դեպքում կտրվի միանվագ օգնություն՝ 30000 լարիի չափով։ Տարածքային ամբողջականության, ազատության և անկախության համար մահվան դեպքում փոխհատուցումը սահմանվում է 100 000 լարի։ Սա վարչապետության օրոք Բիձինա Իվանիշվիլիի որոշումն էր, որը տարածվեց նրանց մեջ գտնվող ոստիկանների վրա։ Սա է մեր վերաբերմունքը մեր իրավապահ մարմինների, մեր հերոսների, մեր հպարտ զինվորականների ու ոստիկանների նկատմամբ»,- ասել է վարչապետը։