Անկախ արհմիությունների, հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների «Արժանապատիվ աշխատանքի հարթակ» կոալիցիան, հրապարակել է Վրաստանում կենսապահովման աշխատավարձի հաշվետվությունը, ըստ որի՝ երկրում աշխատավարձերը «շատ ավելի ցածր են» կենսապահովման աշխատավարձերից, որը կազմում է ամսական 1770 լարի։
Կենսապահովման աշխատավարձը չհարկվող եկամուտ է, որը հիմնված է հանրապետության քաղաքների և գյուղերի միջին տվյալների և տնային տնտեսությունում մեկ աշխատողի տվյալների վրա:
Կոալիցիան հայտնում է, որ կենսապահովման աշխատավարձը պետք է ծածկի հիմնական ծախսերը, ինչպիսիք են սնունդը, հագուստը, բնակարանային ծախսերը, կրթությունը, առողջապահությունը, տրանսպորտը և այլ անհրաժեշտ կարիքներ: Այն պետք է ծածկի նաև չնախատեսված ծախսերը։
Կոալիցիան նշել է, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն ամսական 20 լարի է և չի թարմացվել 1999 թվականից։ Հիմնվելով կառավարության տվյալների վրա՝ կոալիցիան պնդում է, որ միջին աշխատավարձը մինչև 2021 թվականը կազմել է ամսական 900 լարի, ինչը նշանակում է, որ զբաղվածների 50%-ը ստանում է այդ գումարից պակաս։ Միջին աշխատավարձը 2021 թվականին նույնիսկ կազմել է ամսական 1 305 լարի, ինչը զգալիորեն ցածր է կենսապահովման աշխատավարձից:
Կոալիցիան ընդգծել է, որ «աշխատողներին կենսապահովման աշխատավարձ վճարելու բազմաթիվ պատճառներ կան, բայց գլխավորը դա սեփական աշխատանքի դիմաց ստացած եկամուտի և արժանապատվության պաշտպանության միջև փոխկապակցությունն է։
«Աշխատողները, ովքեր իրենց ժամանակն ու էներգիան են տրամադրում գործատուին, իրավունք ունեն ստանալ արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ բավարար և արժանապատիվ վարձատրություն»,- հայտնում են կոալիցիայում։
«Ապրել մի հասարակությունում, որտեղ աշխատողները խրոնիկ կերպով ցածր են վարձատրվում և չեն կարողանում խուսափել աղքատությունից, դա դաժան է, անտանելի և երկարաժամկետ հեռանկարում անկայուն», – նշում է կոալիցիան:
Նշվում է նաև, որ կենսապահովման աշխատավարձ վճարելը ընկերությունների համար «հսկայական տնտեսապես շահավետ ներուժ ունի»: Այս համատեքստում կոալիցիան նշում է, որ կենսապահովման աշխատավարձի վճարումը կխթանի տնտեսությունը, կնվազեցնի վարձելու և կադրերին պահելու խնդիրները, ինչպես նաև կբարձրացնի աշխատողների բարեկեցությունն ու արտադրողականությունը:bizzone.info