Ջավախավտոգզա ընկերությունը դուրս բերեց իր շինտեխնիկան ճանապարհի ոչ թույլատրելի կայանման վայրից

Ջավախավտոգզա ընկերությունը դուրս բերեց իր շինտեխնիկան ճանապարհի ոչ թույլատրելի կայանման վայրից

Երեկ` նոյեմբերի 30-ին, NOR ռադիոն գրեց այն մասին, որ Նինոծմինդա քաղաքի Ոստիկանության շենքի դիմաց, ճանապարհի երթևեկելի մասում և մայթին երկար ժամանակ է ինչ կայանված է Ջավախավտոգզա ընկերության ճանապարհաշինական տեխնիկան:

Այդ առիթով մեր լրագրողը կապ էր հաստատել Ջավախավտոցզա ընկերության ղեկավար Նոդար Ինասարիձեի հետ, ով պատասխանել էր, որ շուտով տեխնիկան դուրս կբերվի ճանապարհի այդ մասից:

Արդեն այսօր առավոտյան ժամերին այդ տեխնիկան այլևս այդտեղ չէր գտնվում:

Հիշեցնենք, որ բնակիչները իրենց բողոքն էին հայտնել առ այն, որ առանց այդ էլ քաղաքի այդ հատվածում երթևեկությունը ծանրաբեռնված է, իսկ այդ շինտեխնիկան էլ իր հերթին էլ ավելի է դժվարացնում անցորդների և մեքենաների տեղաշարժը:

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting