Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում այսօր երեկոյան կհանդիպեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան։
Երկու թիմերի ավագներ, առաջատարներ, 10 համարներ Լիոնել Մեսսին ու Լուկա Մոդրիչն իրար դեմ առաջին անգամ խաղացել են 16 տարի առաջ։ 2006 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած Խորվաթիա – Արգենտինա ընկերական խաղում Մոդրիչը նորամուտն էր նշել ազգային թիմում։ Խորվաթիան այդ խաղում հաղթել էր 3:2 հաշվով։ Մեսսին այդ խաղում իր առաջին գոլն էր խփել ազգային թիմում։
35-ամյա Մեսսիի և 37-ամյա Մոդրիչի համար այս աշխարհի առաջնությունը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը։ Փոխանցում է sshantnews-ը։