Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 13֊ին, ժամը՝ 22։30-ից 23։00 ընկած հատվածում, Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանի բնակելի շենքի 3-րդ հարկում: Բարեբախտաբար տուժածներ չկան:
Նախնական տեղեկությունների համաձայն, պայթել է գազի բալոն։Ըստ ATV12 հեռուստաընկերության, բնակարանում ապրում է մի կին:
Պայթյունի ալիքից կոտրվել են բնակարանի պատուհանների ապակիները: Հարեւանների վկայությամբ, այնտեղ բնակվող կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթեւ վնասվածքներ է ստացել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները։