Նինոծմինդայում սպասվո՞ւմ է գազի գնի թանկացում

Նինոծմինդայում սպասվո՞ւմ է գազի գնի թանկացում

Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանը խոսում է բնական գազի սակագնի մասին։ Ինչպես նշվում է Վրաստանի էներգետիկայի և ջրի կարգավորման ազգային հանձնաժողովի հայտարարության մեջ, բնական գազի սպառողական սակագները մնացել են անփոփոխ։

Այս առիթով կապ հաստատեցինք SJGC գազաբաշխիչ ընկերության ղեկավարության հետ։

Գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, ֆիզիկական անձանց համար, մեր բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ ևս երեք տարի, այսինքն՝ մեկ խմ գազ սպառող ֆիզիկական անձանց համար սակագինը 0.48.198 լարի է:

Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց , ապա այստեղ սակագինը կարող է փոխվել, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ գնով ենք մենք գնում, այս պահին իրավաբանական անձանց համար սակագինը 0,50 ԱՄՆ դոլարին համարժեք լարի է մեկ խորանարդ մետր գազի սպառման համար։ Այս պահին նույնպես փոփոխություններ չկան։ Եթե ​​փոփոխություններ լինեն, մենք նախապես կտեղեկացնենք մեր սպառողներին և կկազմենք նոր պայմանագիր։

Ընդհանուր առմամբ, գազաբաշխիչ SJGC ընկերությունն ունի 6001 ֆիզիկական և 190 իրավաբանական բաժանորդ Նինոծմինդայի մունիցիպալիտետում:

Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 31 գյուղ։ Մինչ օրս դրանցից 8-ը գազաֆիկացված չէ։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ութ գյուղեր, որոնք դեռ գազաֆիկացված չեն, գտնվում են ծովի մակարդակից 1980-2000 մետր բարձրության վրա։

Պարզելու համար, թե գազաբաշխիչ ընկերությունը 2023 թվականին ինչ ծրագրեր ու աշխատանքներ է նախատեսում, այս մասին մեզ ասաց SJGC-ի տնօրեն Վրեժ Բերիկյանը։

Radio NOR · Ожидается ли повышение цены на газ в Ниноцминда?