Դեկտեմբերի 1-ին Նինոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստները նշեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը:
1988 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշումով ամեն տարի դեկտեմբերի 1-ին նշվում է որպես ՁԻԱՀ-ի (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) դեմ պայքարի օր:
Ակտիվիստները պատրաստել էին պաստառներ հետևյալ մակագրությամբ` “Քայլ արա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուղղությամբ”: Ակցիան տեղի ունեցավ Նինոծմինդա քաղաքի կենտրոնում, որի ժամանակ ակտիվիստները մարդկանց կարմիր ժապավեններ էին բաժանում` ի նշան ՁԻԱՀ-ի դեմ պայքարի:2016 թվականի դեկտեմբերի 1-ի տվյալներով ամբողջ Վրաստանում գրանցված են 6065 ՄԻԱՎ վարակակիր, որից 4508-ը տղամարդ են, իսկ 1557-ը` կին:
Սամցխե-Ջավախեթիում գրանցված են 71 ՄԻԱՎ վարակակիր:
Ակցիան կազմակերպել էր Նինոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնը ՄԱԿ-ի վրաստանյան ասոցիացիայի “Հանդուրժողականություն, քաղաքացիական ինքնագիտակցություն և աջակցություն ինտեգրմանը” ծրագրով և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Մանրամասները մեր նյութում.
Անաիտ Զալալյան