Որքա՞ն գումար կծախսեն Նինոծմինդայի բնակիչները ամանորյա գնումների վրա

Որքա՞ն գումար կծախսեն Նինոծմինդայի բնակիչները ամանորյա գնումների վրա

Գալիս է Նոր տարին։ Գնումները արդեն սկսվել են։ Ռադիո NOR-ը փորձեց պարզել, թե բնակիչները որքան են պատրաստվում ծախսել Ամանորի տոնակատարությունների վրա։

Բնակիչները գնումները սկսում են դեկտեմբերի կեսերից՝ վերջին օրը թողնելով փչացող մթերքները, մրգերն ու բանջարեղենը։

Բնակիչների խոսքով, գումարի մեծ մասը ծախսվում է խմիչքի ու մսի վրա։ Բնակիչները տարբեր թվեր են տալիս, բայց մեծ մասը նշում է 1000-ից 1500 լարի։ Որովհետեւ պարենային ապրանքներն օրեցօր թանկանում են։

Բնակիչներից ոմանք չցանկացան իրենց կարծիքը բարձրաձայն հայտնել և ասացին, որ չեն պատրաստվում մեծամասշտաբ Նոր տարի նշել, որի համար ծախսելու են առավելագույնը 700 լարի։

Ամանորի գիշերը յուրաքանչյուր ընտանիք փորձում է համեղ հյուրասիրություն կազմակերպել, մոռանալ խնդիրների մասին և Ամանորն անցկացնել ընտանիքի հետ մեծ տրամադրությամբ։

Առավել մանրամասն մեր հարցման մեջ։

Radio NOR · Сколько денег потратят на новогодние покупки жители Ниноцминда