
Աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականը հանդես է գալիս «Աջարա տեքստիլ» ձեռնարկությունում՝ Վրաստանում պատրաստված շապիկներով։
Ընկերության տնօրեն Գիա Լոմինաձեն BM.ge-ին ասել է, որ անցյալ տարի NIKE-ը պատվիրել է Ֆրանսիայի հավաքականի համար 150 հազար համազգեստ պատրաստել։
Նրա խոսքով, Վրաստանում պատրաստված համազգեստով են հանդես գալիս նաև Լեհաստանի, Խորվաթիայի, Անգլիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի հավաքականները։
Ընկերությանը պատկանում է չորս կարի արտադրամաս՝ Բաթումում, Փոթիում, Բոբոկվաթիում և Ռուսթավիում: Ընդհանուր առմամբ Աջարա տեքստիլում աշխատում է հինգ հազար մարդ։