Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
[Արցախի տեղեկատվական շտաբ]