Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումն, այսօր ուղիղ տեսակապի միջոցով հայտարարեց Արցախի պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով՝ առանց որևէ նախապայմանի։
«Առանց որևէ նախապայմանների, առանց որևէ մեր կողմից զիջումների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը։ Ես ուզում եմ մեզ ողջունել էս հաղթանակով, որովհետև մենք ենք ցույց տվել մեր ուժը, և դա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ցույց տվեցինք, որ մենք ուժեղ ենք, մենք չենք ընկճվելու, խուճապի մեջ չենք ընկնելու, մենք ցույց տվեցինք, որ մենք իսկապես ունենք ուժ և կամք, և ամեն ինչ պետք է անենք մեր կյանքի, ապագայի համար», – ասաց Վարդանյանը։
Արցախի պետնախարարը չբացառեց, որ ադրբեջանցիներն այսօր բացեն նաև Լաչինի միջանցքը։
«Կարող է այսօրվա մեջ ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե իրենք ինչ սխալ են արել, որովհետև և՛ այստեղ, և՛ դրսում իրենք ընկել են մեծ ճնշումի տակ», – ասաց Վարդանյանը։