Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերին դեպի Վրաստան տրանսֆերտների հոսքի ծավալը հասել է ռեկորդային առավելագույնի՝ 521,2 մլն դոլար (1 մլրդ 421,8 մլն լարի), ինչը 151,4 տոկոսվ ավելի է 2021 թվականի նոյեմբերի տվյալներից:
Նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունից վերջին 1 ամսում փոխանցվել է 316 մլն դոլար:
ՌԴ-ից փոխանցվող գումարը կազմում է ընդհանուր փոխանցումների 60,66 տոկոսը։
Ռուսաստանից տրանսֆերտները զգալիորեն աճել են Ուկրաինայում պատերազմ սկսվելուց և ՌԴ քաղաքացիների Վրաստան ժամանելուց հետո և մայիսին հասել են գագաթնակետին՝ գրեթե 314 միլիոնի: Հետագայում տրանսֆերտների ծավալը նվազել է, սակայն սեպտեմբերից՝ Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարվելուց հետո, տրանսֆերտների քանակը կրկին ավելացել է։
Տարեսկզբից դրամական փոխանցումների համակարգերով Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 1,75 մլրդ դոլար, համեմատության համար նշենք, որ ամբողջ անցած տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 411 մլն։