Հարավային Սուդանի նախագահը միզել է տակը ազգային օրհներգի պահին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հարավային Սուդանի նախագահը միզել է տակը ազգային օրհներգի պահին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հարավային Սուդանի նախագահ 71-ամյա Սալվա Կիիրը մայրուղու բացման ժամանակ ազգային օրհներգը նվագելիս միզել է տակը։ Միջադեպի կադրերը տարածվել են սոցցանցերում։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես փողային նվագախմբի օրհներգի կատարման ժամանակ քաղաքական գործչի տաբատը սկսում է թրջվել։

Դրանից հետո նիգերիացի իրավապաշտպան Շեհու Սանին Twitter-ում դա բացատրել է որպես «ծայրահեղ հայրենասիրություն»։ Նա ընդգծել է, որ երկրի ղեկավարն այս հանդիսավոր պահին հրաժարվել է զուգարան գնալ։ Նա չի բացառել նաեւ, որ քաղաքական գործիչը կարող է տառապել միզապարկի հիվանդությամբ։

Նշենք, որ Սալվա Կիիրը մշտապես զբաղեցնում է Հարավային Սուդանի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ երկիրը 2011 թվականի հուլիսի 9-ին ինքնիշխան կարգավիճակ է ստացել։ 1967 թվականից ապստամբ բանակի կազմում մասնակցել է Սուդանի իշխանությունների դեմ զինված պայքարին։ 1972 թվականին կառավարության հետ խաղաղության համաձայնագրից հետո ծառայել է Սուդանի բանակում որպես սպա։



Opinion, pooling and voting