Հետաքննությունը պարզել է, թե ով և ինչու է ցանկացել պայթեցնել կնոջը Ախալքալաքում

Հետաքննությունը պարզել է, թե ով և ինչու է ցանկացել պայթեցնել կնոջը Ախալքալաքում

Վրաստանի դատախազությունը Ախալքալաքի բնակչին մեղադրանք է առաջադրել ծանր հանգամանքներում սպանության փորձի, սեռական հարաբերություն ունենալու հարկադրանքի և պայթուցիկ սարք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար։

Այս շաբաթ՝ դեկտեմբերի 13-ին, Ախալքալաքի բնակիչը դռան մոտ հայտնաբերել է փաթեթ՝ տորթով և շամպայնով, որի մեջ եղել է նաև պայթուցիկ սարք։ Այն պայթել է, երբ փաթեթը խոհանոց է տեղափոխվել, կնոջը հաջողվել է դուրս փախչել բնակարանից՝ ստանալով թեթեւ վնասվածքներ։

Քննիչների խոսքով՝ փաթեթը տղամարդը արել է կնոջ՝ իր հետ սեռական հարաբերություն ունենալու կտրականապես հրաժարվելուց հետո։

Փաթեթը անելուց առաջ ամբաստանյալը շանտաժի է ենթարկել կնոջը՝ սպառնալով կոմպրոմատներ պարունակող տեղեկություն տարածել։

Ձերբակալվածին սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում։