Զինվորական ծառայության մեկ տարով տարկետումը կարժենա 10 հազար լարի

Զինվորական ծառայության մեկ տարով տարկետումը կարժենա 10 հազար լարի

Պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով՝ պաշտպանության նոր օրենսգրքով պարտադիր զինվորական ծառայության մեկ տարով տարկետումը կարժենա 10 հազար լարի։
Նախարարի պարզաբանմամբ՝ բանակ զորակոչվողները միայն մեկ անգամ կարող են հետաձգել զորակոչը։
«Տարկետման իրավունքից անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Փողի միջոցով հետաձգումը ոչ բոլորին է վերաբերվում։Օրինակ՝ կարող է լինել մարդ, որը զորակոչի ցուցակում չլինելու պատճառ չունի։ 10000 լարիի դիմաց մեկ տարի տարկետումից հետո քաղաքացին նորից կզորակոչվի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ուժի մեջ են մնում գործող օրենսդրությամբ նախատեսված տարկետման պայմանները, ինչպիսիք են՝ առողջական վիճակը, ընտանեկան պայմանները և այլն։
«Մենք երեք տարի ինտենսիվ աշխատեցինք, որպեսզի պաշտպանության նոր օրենսգիրքն արդար լինի, ինչին հնարավորինս հասանք։Ինձ քննադատում էին պարտադիր զինվորական ծառայությունը չավարտելու համար, բայց ես օբյեկտիվ պատճառ ունեի՝ շատ երեխաներ ունեի և զինվորական բաժինն անցել եմ որպես ուսանող։Գործող օրենսդրությամբ նախատեսված հետաձգման պայմանները մնում են ուժի մեջ, ինչպիսիք են՝ առողջական վիճակը, ընտանեկան պայմանները և այլն»,- պարզաբանել է Ջուանշեր Բուրճուլաձեն։ sknews.ge