Աշխատավարձերի բարձրացում հունվարից՝ ու՞մ կվերաբերվի

Աշխատավարձերի բարձրացում հունվարից՝ ու՞մ կվերաբերվի

2023 թվականին Վրաստանում սպասվում է աշխատավարձերի բարձրացում: Վրաստանի ֆինանսների նախարարության փոխանցմամբ, 2023 թվականի հունվարի մեկից 20 տոկոսով կավելանա ոստիկանների, զինվորների և անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձը։

Գերատեսչության տարածած տեղեկության համաձայն՝ 2023 թվականից կբարձրանան նաև շտապօգնության բժիշկների աշխատավարձերը, 10 տոկոսով, իսկ գյուղի բժիշկների ու բուժքույրերինը՝ 100 լարիով:

Նշենք, որ 2023 թվականին աշխատավարձը կավելանա նաև մանկապարտեզներում ու դպրոցներում։ Ըստ որոշման՝

մանկապարտեզի աշխատողների աշխատավարձերի 100 լարիով բարձրացում,
կարգավիճակ ունեցող ուսուցիչների, ինչպես նաև հատուկ ուսուցչի աշխատավարձի ավելացում 125 լարիով,
դպրոցների վարչատեխնիկական անձնակազմի աշխատավարձերի 10 տոկոս բարձրացում,
դպրոցի անձնակազմի աշխատավարձերի բարձրացում 125 լարիով,
դպրոցական հոգեբանների և սոցիալական աշխատողների աշխատավարձի 10 տոկոս բարձրացում,
նախատեսվում է նաև դպրոցների ուսուցիչների ծննդաբերության արձակուրդի 6 ամսվա ֆինանսավորում:

Նշված նախաձեռնությունն իրականացնելու համար 2023 թվականին կրթության և գիտության վրա կծախսվի 2,5 մլրդ լարի։ tv9news.ge