Մոսկվայի օդանավակայաններում մոտ 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում մոտ 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Կիրակի օրը Մոսկվայում մոտ 56 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 09:43-ի տվյալներով՝ Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է ինը չվերթ, երկուսը՝ չեղարկվել։ Դոմոդեդովոյում տասնինը չվերթ է հետաձգվել, մեկը՝ չեղարկվել։ Վնուկովեում վեց չվերթ չեղարկվել է, տասնինը՝ հետաձգվել։

Ավելի վաղ Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Ռոման Վիլֆանդը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ երկուշաբթի օրը Մոսկվայում ձյան խորությունը կարող է մոտենալ ռեկորդային մակարդակին՝ 34 սմ, որը գրանցվել է 1941 թվականի դեկտեմբերի 19-ին։ Օդերևութաբանի խոսքով, շաբաթ օրը Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղ-տեղ առատ ձյուն և մերկասառույց է կանխատեսվում։ Կիրակի օրը ձյունն էլ ավելի կուժեղանա, սպասվում է բուք՝ մինչև 15 մ/վ արագությամբ, վարորդների և օդաչուների համար դժվար պայմաններ։

Tert.am