Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Վատիկանի գրասենյակը։

Պապը, մասնավորապես, հայտարարել է, որ «անհանգստացած է Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակով»։

«Ինձ անհանգստացնում են մարդկանց կյանքի համար ծանր մարդասիրական պայմանները, որոնք կարող են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում», – գրասենյակը մեջբերել է Ֆրանցիսկոս I-ի խոսքերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, «բնապահպանների» անվան տակ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը։

News.am