ԱԱ–2022․ 2։2՝ հիմնական խաղաժամանակաում․ Ֆրանսիան ու Արգենտինան կփորձեն հաղթողին որոշել լրացուցիչ ժամանակում․ թարմացվում է

ԱԱ–2022․ 2։2՝ հիմնական խաղաժամանակաում․ Ֆրանսիան ու Արգենտինան կփորձեն հաղթողին որոշել լրացուցիչ ժամանակում․ թարմացվում է

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, անցկացվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։

.Հանդիպման 23-րդ րոպեին Ուսման Դեմբելեն կանոնները խախտեց Անխել Դի Մարիայի նկատմամբ, մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին ու այն շատ հանգիստ ուղարկեց Լյորիսի դարպասը։

.36-րդ րոպեին Անխել դի Մարիան կրկնապատկում է հաշիվը։  Լիոնել Մեսին գնդակը փոխանցեց դաշտի կենտրոնում գտնվող Մակ Ալիստերին, որն էլ այն ուղարկեց Ալվարեսին․ վերջինս այն փոխանցեց ձախ եզրում գտնվող Դի Մարիային, որն էլ կրկնապատկեց հաշիվը։

.41–րդ րոպեին Դեշամը երկու առանցքային փոփոխություն արեց․ խաղադաշտը թողեցին Ժյուրեն ու Տեմբելեն, նրանց փոխարեն խաղադաշտ մտան Թյուրամը և Կոլո–Մուանին։

․Մրցավարը 7 րոպե է ավելացնում առաջին խաղակեսի հիմնական ժամանակին։

․ 46–րդ րոպե․ մեկնարկում է երկրորդ խաղակեսը։ Ֆերնանդեսը խորամանկ նետումով ցանկանում էր հասնել դարպասին, սակայն գնդակը ցատկեց գետնից ու գնաց ուղիղ դարպասապահը։

.54 րոպե՝ դեղին քարտ Ռաբյոյին, խոտածածկին Դե Պոլն է։ Արգենտինացին կշարունակի խաղը։

․59–րդ րոպեին Մեսին շեղ է հարվածում։

. 63–րդ րոպեին Անխել դի Մարիան փոխարինվում է։ Նա այս հանդիպմանը դարձավ գոլի հեղինակ և վաստակեց 11 մետրանոցը, որն անվրեպ իրացրեց Մեսին։

.71–րդ րոպեին Գրիզմանը և Թեոն թողնում են խաղադաշտը։

.78–րդ րոպեին 11 մետրանոց է նշանակվում Արգենտինայի դարպասին։

79․–րդ րոպեին Մբապեն դուբլ է ձևակերպում և հավասարեցնում հաշիվը։

.86–րդ րոպեին դեղին քարտ է ստանում Թյուրամը սիմուլյացիայի համար։

.90–րդ րոպեին մրցավարը խաղի հիմնական ժամանակին ավելացնում է 8 րոպե։

.Պահեստայինների նստարանին գտնվող Ժիրուն դեղքին քարտ է ստանում։

.96–րդ րոպեին Մեսիի դիպուկ հարվածից Ֆրանսիային փրկում է դարպասապահը։

.97–րդ րոպեին Ակւոնն ստանում է դեղին քարտ։

․ Հավաքականները կփորձեն հաղթողին որոշել լրացուցիչ ժամանակում։