Ջավախք-ԱվտոԳզա ընկերությունը ավարտել է 2016 թվականի համար նախատեսված դեպի Հայաստանի Հանրապետություն տանող ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները:
Վերանորոգվել է Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհահատվածը: Ջավախք-ԱվտոԳզա ընկերության ղեկավարի խոսքով՝ այն հատվածը, որը դեռևս չի վերանորոգվել, այդ հատվածը խճապատվել է և պլանավորված է այն հիմնովին վերանորոգել 2017 թվականին:
Մանրամասների մասին մենք հեռախոսազրույց ունեցանք Ջավախք-ԱվտոԳզա ընկերության ղեկավար Նոդար Ինասարիձեի հետ.
Գարուշ Արզումանյան