Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել

Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել

Ռուսաստանցի խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը Լաս Վեգասում ընթացող Ըմբշամարտի բացարձակ առաջնության (UFC) ժամանակ ներկայացնելով Հայաստանը հաղթանակ է տարել Դամիր Իսմագուլովի նկատմամբ։

Պայքարը տևել է երեք ռաունդ։ Մրցավարները միաձայն որոշել են հաղթանակը տալ Ծառուկյանին։ Հայազգի մարտիկը 26 տարեկան է, նա UFC–ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Սա Ծառուկյանի 19-րդ հաղթանակն էր, նա ունեցել է ընդամենը 3 պարտություն։

Իսմագուլովը 31 տարեկան է, վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը` 24 հաղթանակ և 2 պարտություն։ Նշվում է, որ UFC–ում սա Դամիրի առաջին պարտությունն է։