
Թբիլիսիում գազի արտահոսքի հետեւանքով երիտասարդ է մահացել: Մահացածը Սիղնաղիի մունիցիպալիտետի Տիբաանի գյուղի բնակիչ, 18-ամյա Մաթե Բեժիաշվիլին է։
Երիտասարդը, հավանաբար, մահացել է ջրատաքացուցիչին միացված գազի արտահոսքից։
Բեժիաշվիլին Թբիլիսիի դպրոցներից մեկի աշակերտ էր և եղբոր հետ ապրում էր այդ բնակարանում։ Երիտասարդի մարմինն արդեն տեղափոխվել է հայրենի գյուղ, որտեղ էլ նա կհուղարկավորվի։ aliq.ge