Այսօր՝ դեկտեմբերի 20 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի նորակառույց «Մշո Այգում» տեղի ունեցավ համերգային ծրագիր երգիչ Վարդան Ուռումյանի մասնակցութամբ:
Երգիչը՝ հրավեր էր ստացել բարերարներ, ծնունդով Հեշտիայից` Գարիկ եւ Էդիկ Զոբյան եղբայրների կողմից, ովքեր արդեն երկար տարիներ ապրում են Ռուսաստանի դաշնությունում:
Գարիկ եւ Էդիկ զոբյանները իրենց հայրենիքի եւ հայրենի գյուղի համար կատարել են շատ բարի գործեր: Նրանց նախաձեռնությամբ վերակառուցվել եւ վերանորոգվել է Հեշտիայի մեծ ֆուտբոլի խաղադաշտը, սպորտդահլիճի համար ձեռք է բերվել մարզագույք, իրենց աջակցություն են ցուցաբերել սպորտային միջոցառումների իրականացման, սպորտդահլիճի ջեռուցման ծախսերի հետ կապված եւ այլն:
Գարիկ Զոբյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ որ գտնվում եմ այստեղ Ջավախքում, իմ հայրենի Հեշտիա գյուղում եւ այս հաճելի օրը անցկացնում եմ իմ համագյուղացիների հետ: Մեր նորակառույց «Մշո Այգու» մասին միայն կարող եմ բարի բառեր ասել եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ովքեր իրենց չնչին լուման են ներդրել այս այգու կառուցման եւ ստեղծման գործում: Ապագյում նախաձեռնություններ ունենք սպորտի զարգացման հետ կապված, որը մեր երիտասարդների համար կապահովի առողջ ապրելակերպ, ինչպես նաեւ մտադրություններ ունենք եկեղեցու հարդարման հետ կապված»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.