
Բաթումիում այրվել է «Լիբերթի բանկի» մասնաճյուղը: Հրդեհը բռնկվել է առավոտյան Լուկա Ասաթիանիի և Փառնավազ Մեփեի փողոցների խաչմերուկում գտնվող շենքի առաջին հարկում։
Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Բանկի գույքը վնասվել է: Այս պահին հրդեհը մարվել է։
Դեպքի վայրում են իրավապահները։ Հրդեհի պատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։