Վրաստանի մաքսավորները թույլ չեն տվել Ռուսաստանից եկող կարտոֆիլի բեռ մուտք գործել երկիր

Վրաստանի մաքսավորները թույլ չեն տվել Ռուսաստանից եկող կարտոֆիլի բեռ մուտք գործել երկիր

Եկամուտների ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 հազար կիլոգրամ կարտոֆիլը վերադարձվել է արտահանող երկիր։

Գործակալության տեղեկության համաձայն, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 20 000 կիլոգրամ կարտոֆիլի «Ղազբեգի» մաքսակետում ստուգման արդյունքում բացահայտվել են բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների հետ անհամապատասխանություններ

Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքը վերադարձվել է արտահանող երկիր

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարի 11 ամսում Վրաստանը ներմուծել է 5489 տոննա (2547 մլն ԱՄՆ դոլար) կարտոֆիլ։

Ինչ վերաբերում է թոփ-5 երկրներին, որտեղից այս տարի Վրաստանը ձեռք է բերել ամենամեծ քանակով կարտոֆիլ, ապա ցանկը հետևյալն է.

  • Գերմանիա- 1180.8 տոննա(1 063 մլն ԱՄՆ դոլար)
  • Թուրքիա- 1054.8 տոննա (230.3 հազար ԱՄՆ դոլար)
  • Ռուսաստան- 719.2 տոննա (185.7 հազար ԱՄՆ դոլար)
  • Բելառուս- 703.6 տոննա (192.7 հազար ԱՄՆ դոլար)
  • Ադրբեջան- 527.6 տոննա (300 հազար ԱՄՆ դոլար)