Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտվել են «Օգնություն գյուղին» ծրագրով աշխատանքները։ Ինչպես նշել է քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանը, քաղաքապետարանի ողջ տարածքում իրականացվել է ընդհանուր առմամբ 42 ծրագիր։ Այս պահին աշխատանքները 100%-ով ավարտված են։
«Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի քաղաքապետարանը մունիցիպալիտետի գյուղերի համար 2022 թվականին ստացել է 444 հազար լարի։ Առաջնահերթությունները որոշելու նպատակով Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել գյուղացիների հետ և տրամադրված գումարը բաշխել հետևյալ աշխատանքների համար՝ գիշերային լուսավորության տեղադրում, ներգյուղական ճանապարհների վերանորոգում, խաղահրապարակների կազմակերպում և ատրակցիոնների կառուցում, ջրի վերանորոգում, խոշոր եղջերավոր անասունների համար խմելու ջրի ջրամանների կառուցում, ջրահեռացման ջրանցքների կառուցում, գյուղացիների հավաքատեղի։
Քաղաքապետարանի ողջ տարածքում իրականացված 42 ծրագրերից միայն հինգն են իրականացվել մրցույթով, մնացածը բոլորն իրականացվել են ուղղակի պայմանագրով։